Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջորջ Քլունին այցելել է կոնյակի գործարան

Քաղաքականություն
Cluni

Այսօր` ապրիլի 22-ին, Aurora Prize for Awakening Humanity միջազգային մարդասիրական մրցանակի ղեկավարներն ու հյուրերը Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերից առաջինը այցելեցին Երևանի կոնյակի գործարան և հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակների նշանավոր թանգարան: Ավրորա մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, կինոգործիչ և բարերար Ջորջ Քլունին,նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու այլ հյուրերի հետ ծանոթացավ ԱՐԱՐԱՏ թանգարանի ժառանգությանը, որը երկրի պատմության և մշակույթի  անբաժանելի մասն է: Թանգարանի այցելուները հատկապես տպավորված էին Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից և չնայած վերապրած ողբերգությանը՝ կարողացել է  կյանքում և ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել: «Մեզ համար մեծ պատիվ է Երևանի կոնյակի գործարանում՝ վերածնունդի ու նոր կյանքի հավերժ խորհրդանիշ Արարատի հայացքի ներքո ողջունել Aurora Prize-ի համահիմնադիրներին ու հյուրերին»,- նշեց Aurora Prize for Awakening Humanity անդրանիկ արարողության գործընկերներից մեկի՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը: ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:  Photo_3 Photo_2