A
A
Ռուսական կողմը հիմնվում է հրադադարի համաձայնագրերի վրա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ հղում է արվում 1994 և 1995թ. կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնագրերը. Ըստ այդմ՝ դրանք անժամկետ են և հակամարտության կարգավորման հիմքն են։ Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ռուսական կողմի դիրքորոշումը հիմնված է հենց այս փաստաթղթերի վրա։ ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ սկզբունքային այդ դիրքորոշումը ամբողջովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր մոտեցումներին։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս դիրքորոշումը տեղ էր գտել Մոսկվայում ԵԱՀԿ մշտական ներկայացուցչության հեղինակած նոտայում, որը 2016թ. ապրիլի 12-ին ուղղվել էր Ադրբեջանին։