Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ներկացուցիչը՝ շվեյցարացիների կազմակերպած ասուլիսին

Քաղաքականություն
agn-1

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է Շվեյցարիայի մամուլի ակումբիկողմից կազմակերպված մամուլի ասուլիսին   Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՀովհաննեսԳևորգյանը ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ․ լարվածությանուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմԱդրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլխնդիրներին: ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները,ընթացքը և նրանց հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը,ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմաննշանակությունը: ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, շվեյցարահայհամայնքի անդամներ: