Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կապահովի զինվորի բուժումը նաև արտերկրում

Քաղաքականություն
sahman1-1

Կառավարությունն այսօր սահմանեց Հայաստանից դուրս` զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ծրագիրը նախատեսում է, որ եթե Հայաստանում գործող բժշկական օգնությունն անհնարին է, ապա զինծառայողը կարող է  օտարերկրյա պետություններում ստանալ բուժում կամ հետազոտության հնարավորություն: Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Այսպիսով՝ բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման (եթե հետվերականգնողական բուժումը հնարավոր չէ անցկացնել Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում), ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը: Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա: Ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից: