A
A
Քաղաքացին մոլորվել էր Բերդ-Մովսես ճանապարհին
Ապրիլի 21-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետև ահազանգողի հետ կապն ընդատվել է: Հաջողվել է կրկին կապ հաստատել ահազանգողի հետ և պարզվել է, որ նա մոտավորապես գտնվում է Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում: Փրկարարները հայտնաբերել են Երևանի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 8 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ Բ. Մ.-ին` (ծնվ.1986թ.). քաղաքացու հետ ամեն ինչ կարգին էր: Փրկարարները Բ. Մ.-ին տեղափոխել են Բերդ քաղաքի ՀՓՋ` գիշերակացի: Որոնողական աշխատանքներին մասնակցել են Բերդի ՈԲ բաժնի աշխատակիցներ: ԱԻՆ