Ավստրիայի նախագահը՝ ԼՂ խնդրի մասին. «Ես ատում եմ հրաձգությունը» (տեսանյութ)
Ավստրիայի և մյուս եվրոպական երկրների դիրքորոշումը կարող է լինել լինել սա` բռնությունը պետք է անմիջապես դադարեցվի, կայունություն պետք է հաստատվի և նոր հիմնավոր բանակցությունների սկիզբ պետք է լինի, և ոչ միայն ստատուս քվոն : Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԵԽԽՎ-ում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան լարվածությանը : « Ես եղել եմ երկու երկրներում նախորդ տարի` Հայաստանում և Ադրբեջանում, եւ հիշում եմ, հանդիպել եմ երկու երկրների նախագահներին նաեւ Վիեննայում մի քանի տարի առաջ, որտեղ նրանք համաձայնության չէին եկել, բայց ես ուրախ էի, որ խոսելու հնարավորություն կար, և ես հույս ունեի, որ բռնության եւ հրաձգության վերսկսումից կարելի էր խուսափել »,-նկատեց նա` շեշտելով, որ ապրիլյան լարվածությունից հետո այդ առումով հիասթափություն կար: Ամփոփելով խոսքը` Ավստրիայի նախագահը նշել է. « Մենք կտեսնենք, թե արդյոք առաջընթաց հնարավո՞ր է բանակցությունների միջոցով և բոլոր կողմերի արդար ճնշման տակ : Ես հույս ունեմ, որ այդպես կլինի, ես ատում եմ պատերազմն ու հրաձգությունը» :