Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրիայի նախագահին ԵԽԽՎ-ում Դավութօղլուի պես չդիմավորեցին

Քաղաքականություն
Untitled-7

Այսօր ԵԽԽՎ պատգամավորների առջեւ պետք է ելույթ ունենա Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը :   Ի տարբերություն երեկվա, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին էին դիմավորում, անվտանգության յուրահատուկ միջոցառումներ չէին իրականացվում : Չկային շներ, անվտանգության տասնյակ աշխատակիցներ  եւ մեքենաներ : ԵԽԽՎ-ում ամեն ինչ այնպես էր, ինչպես սովորական  աշխատանքային օրերին : Արարողակարգի համաձայն` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը  Հայնց Ֆիշերին դիմավորեց Եվրոպայի խորհրդի շենքի մուտքի մոտ, եւ նրանք ներս մտան : Մի քանի վայրկյան հետո ԵԽ եկողներն անգամ չկռահեցին, որ քիչ առաջ այստեղ ԵՄ անդամ երկրի նախագահի են ընդունելու :  Մեծ չէր նաեւ լրագրողների հետաքրքրությունը : Ի դեպ, օրվա երկրորդ կեսին Ստրասբուրգ է ժամանելու Վրաստանի վարչապետ Գեորգի Կիվիկաշվիլին :