Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղարը`  ԸՕ-ի մասին

Քաղաքականություն
pace-tyoborn

Սահմանադրությունն ու  Ընտրական օրենսգիրքը  պետք է ընդունվեն  կոնսենսուսով `ընդգրկելով բոլոր կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակությանը: ,- այսօր Ստրասբուրգում ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թյոբորն   Յագլանդը ի պատասխան   ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին: Վերջինս ԵԽ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց, որ Հայաստանում նոր ԸՕ է ընդունվում առանց կոնսենսուսի: Ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացրել է հինգ հիմնական պահանջ,սակայն իշխանությունները հրաժարվել են ընդունել դրանք։ Թյոբորն Յագլանդը  նշեց, որ արդեն կոչ են արել Հայաստանի կառավարությանը այս կարեւոր փաստաթուղթն ընդունելիս գտնել կոնսենսուս, բայց   դա կախված  է  նաեւ ընդդիմությունից ։ Կողմերը պետք է գտնեն ճանապարհ, որ թե մեծամասնությունը, թե ընդդիմությունը   հնարավորություն ունենա արդար մրցակցության իշխանության համար։