Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանի թիրախն այսօր խաղաղ բնակչությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
samo-1

Այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը իր ելույթի ժամանակ հավաքվածներին հիշեցրեց ամսվա սկզբին տեղի ունեցած  իրադարձությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նա  տեղեկացրեց, որ Ադրբեջանի թիրախն այսօր խաղաղ բնակչությունն է. «12 -ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվել է, եւս երկու երեխա ծանր վիրավորվել է հենց դպրոցի բակում եւ սա միակ  դեպքը չէ: 3 տարեց բնակիչ սպանվել է տանը, նրանց ականջները կտրված են եղել: Ի դեպ, նրանցից մեկը 104 տարեկան էր, այսինքն՝ 6 տարով մեծ էր Ադրբեջանից»: Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց նաեւ, որ խոշտանգումների են ենթարկվել հայ զինվորները, նրանցից մի քանիսի գլուխը կտրված է եղել: ՀՀԿ- ական պատգամավորը հորդորեց աչք չփակել այն  բոլոր հանցագործությունների վրա, որն իրականացնում է Ադրբեջանական զինուժը: