Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը (տեսանյութ)

Սպորտ
sport-tbilisi

Թբիլիսիում կայացած Վրաստանի պարային օլիմպիադայում Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց ժողովրդական պարը ներկայացրել են Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Դա զարմացրել է Հայաստանի պատվիրակությանը, սակայն մերոնք որեւէ բողոք չեն ներկայացրել օլիմպիադայի կազմակերպիչներին: «Եթե մենք բողոքեինք, ապա ադրբեջանցիները քաղաքական աստառ կտային դրան, ինչը մեզ պետք  չէր: Հակառակը, մենք մտածեցինք, որ կարելի է դրանով ուրախանալ,  որ Ադրբեջանը հայկական կոմպոզիտորի երաժշտության ներքո է հանդես գալիս: Երեւի իրենք չունեն նման երաժշտություն» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց մեր պատվիրակության ղեկավար, «Կատարողական արվեստների համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը: Ինչպես նշեց նա, Հայաստանի պարային համույթները եւ մենապարողները 20 տարբեր որակի մեդալ են նվաճել օլիմպիադայում, իսկ թիմային հաշվարկով մերոնք առաջին տեղն են զբաղեցրել 12 երկրների մեջ: Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա նրանք զրո են ստացել «Արցախ» պարի համար: Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջում կանցկացվի Հայաստանի 6-րդ պարային օլիմպիադան, որին կմասնակցեն հանրապետության մոտ 95 պարային կազմակերպություններ: