Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆր. Ռոշբլուանը ԵԽԽՎ-ում կարևորեց ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
f57d461dac5b6e16c8febec6ca0bbb4a

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին այսօր Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթը նվիրեց ԼՂ հիմնախնդրին՝ անդրադառնալով վերջին էսկալացիային. «Ադրբեջանական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա, զոհվեցին կանայք, ծերեր, եւ Ալիևը սա համարում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման վերականգնում։ Ալիևը փորձում է խեղաթյուրել իրականությունը»։ Ֆրանսուա Ռոշբլուանը նաև հիշեցրեց՝ ադրբեջանական ռեժիմը մշտապես խախտում է խոսքի ազատությունն իր երկրում։ «Ալիևն ու ղեկավարող կաստան յուրացրել են ազգային հարստությունը,- Ռոշբլուանը հիշեցնում է Պանամյան փաստաթղթերը, որոնց մեջ շոշափվում է նաև Ալիևի անունը,- «Դա ապացույց է, թե իրականում ինչով է զբաղված Ալիևների ընտանիքը»։ Մինսկի խումբը պետք է ամեն ինչ անի՝ վերադառնալու բանակցությունների սեղանին. նշեց Ռոշբլուանը՝ կարևորելով ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին։ Ելույթը՝ տեսանյութով