A
A
Դադարեցրեք կրակելը. Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ադրբեջանցուն (տեսանյութ)
ԵԽԽՎ-ում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին այսօր հարց ուղղեց ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաեւան : Նա մեղադրեց Հայաստանին օկուպացրած տարածքների, տեղահանված անձանց , իրավիճակի սրման համար : Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ինչ է անում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով : Պարոն Յունկերը ընդգծեց, որ հարցերին պատասխանելու համար իրեն ավելի երկար ժամանակ է պետք։ «Դուք շատ մեծ հարց եք բարձրացնում, եթե կարճ պատասխանեմ, կասեք, որ ես ամբողջությամբ չպատասխանեցի Ձեր հարցին : Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դադարեցրեք կրակելը եւ կռվելը: Ահա ամբողջ, որ ես կասեմ»,-ասաց նա :