Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ կորած անձանց մասին տեղեկատվությունը կորում է

Քաղաքականություն
pace-Nils-Muižnieks

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ուղիղ չպատասխանեց  ադրբեջանցի պատվիրակի հարցին: Ադրբեջանի  պատվիրակության անդամ  Գ.  Փաշաեւան ԵԽԽՎ-ում նրա մեկնաբանությունը խնդրեց «հայերի  կողմից  ադրբեջանական գերիների մարմինների խոշտանգման մասին»: Հանձնակատարը պարզապես իր մտահոգությունը ներկայացրեց ռազմական գործողությունների առթիվ, քանի որ տուժողը խաղաղ  բնակչությունն է,  ու ընդգծեց համագործակցության կարեւորությունը  Կարմիր Խաչի հետ: Նա կարեւորեց անհայտ կորած անձանց հարցը, քանի որ տարիների ընթացքում ավելի դժվար է լինում նրանց մասին տեղեկատվություն հավաքելը, բայց  վստահեցրեց, թե այս հարցը կմնա իր ուշադրության ներքո: Նիլս Մուժնիեկսը չցանկացավ պատասխանել նաեւ հայ  պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե  ինչպես կգնահատեք ադրբեջանական գազանաբարո գործողությունները: Կրկնելով, թե ինքը մտահոգություն հայտնել է,  Հանձնակատարը շեշտեց այն, ինչ արդեն ասել էր ադրբեջանցի պատվիրակի հարցին ի պատասխան: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ներկայացնում էր կառույցի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Անցած տարի նա Հայաստան  այցով  չի ժամանել : Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել` ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հայտարարության առնչությամբ, ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված զոհված ադրբեջանցի զինծառայողների մարմինների վրա իբր հայտնաբերվել են անարգանքի հետքեր: «Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք»,-ասված էր հաղորդագրության մեջ։