A
A
Ռիո-2016-ում Հայաստանից կմասնակցի 3 մարմնամարզիկ
2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի երեք մարմնամարզիկ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Թեսթ Իվեթ»-ում մեր մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Հուռի Գեբեշյանը հաստատել են անցած տարվա աշխարհի առաջնությունում ձեռք բերված ուղեգրերը եւ իրավունք ստացել մասնակցելու աշխարհի գլխավոր մարզական ստուգատեսին: Նշենք, որ մեր մարմնամարզիկներից Ռիո-2016-ի ուղեգիր նախապես նվաճել էր Հարություն Մերդինյանը: