Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Քոչարյանի տան վրա հարձակման գործով վկաներ են հարցաքննվել

Քաղաքականություն
kocharyan

Նախնական տվյալներով` Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել: Այս մասին Ա1+-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից: Անձը, որ նետել է նռնակը, դա արել է մեքենայի միջից` հայտնեցին կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ է նետվել: Քրեական գործի հարուցումից հետո կատարվել է տեղազննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Քննչական կոմիտեից նաև նշեցին, որ գործողությունները շարունակվում են` անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ Երևանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով 2008 թ. հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան: