Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Աբգարյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

Սպորտ
a1boks-1

Հայաստանի բռնցքամարտիկները երկրորդ օլիմպիական ուղեգիրը նվաճեցին այսօր:   Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարում գերազանց հանդես եկավ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որը հաղթեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին եւ դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ նվաճելով օլիմպիական ուղեգիր: Հիշենենք, որ այսօր առավոտյան եզրափակիչ փուլ է մտել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:   Իսկ ահա 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն անհաջողության մատնվեցին այս փուլում: Վաղը նրանք կմրցեն 3-րդ տեղի համար, որը նույնպես Ռիո-2016-ի վարկանիշ է տալիս: