Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահը կրկնակի ռեւանշ է ակնկալում

Սպորտ
sport-atletiko

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը բոլորից շատ գոհացրել է Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյին: «Ես ցանկանում էի, որ հանդիպենք Մյունխենի «Բավարիայի» հետ, քանի որ մենք ցանկանում ենք վերադարձնել մեր պարտքը 42 տարի առաջ կրած պարտության դիմաց: Երկրորդ, մենք չենք հանգստանա, քանի դեռ չենք հաղթի չեմպիոնների լիգայում» - հայտարարել է նա: Նշենք, որ 1974 թվականին երկու ակումբները իրար հետ հանդիպել էին սույն մրցաշարի եզրափակիչում: Այն ժամանակ խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում գերմանացիները հաշիվը հավասարեցրել էին վերջին րոպեին: Իսկ երկու օր հետո կայացած վերախաղարկման ժամանակ մյունխենցիները պարզապես ջախջախել էին մադրիդցիներին՝ 4:0: Այժմ թիմերը մրցելու են չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Էնրիկե Սերեսոն հույս ունի, որ «Աթլետիկոն» կհաղթահարի «Բավարիայի» արգելքը, իսկ եզրափակիչում արդեն ցանկանում է հանդիպել Մադրիդի «Ռեալի» հետ, որը խաղալու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Բանն այն է, որ արքայական ակումբը վերջին անգամ չեմպիոնների լիգայում հաղթել էր հենց աթլետների հետ մրցավեճում (1:1, լրացուցիչ ժամանակում՝ 3:0):