Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանի գերազանց մեկնարկը Դուբայում

Սպորտ
sport-chess-dubay

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջող է մեկնարկել Դուբայում ընթացող շախմատի օփեն կարգի մրցաշարում: Մեր ամենափորձառու շախմատիստը արդեն կայացած չորս տուրերում տարել է չորս անընդմեջ հաղթանակ եւ անգլիացի Դեւիդ Հոուելի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում երկու առաջատարները կհանդիպեն իրար հետ: Վլադիմիր Հակոբյանը կխաղա սեւ քարերով: Մեր մյուս երկու գրոսմայստերները՝ Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը, չորս հնարավորից վաստակել են 3-ական միավոր եւ առայժմ միջին դիրքեր են զբաղեցնում: Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը եւ վարպետության թեկնածու Հովհաննես Հակոբյանն իրենց ակտիվում ունեն ընդամենը 1,5 միավոր: Հավելենք, որ Դուբայ օփենի մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար, իսկ մրցաշարի հաղթողը կստանա 13 հազար դոլար: