«Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հարցի լուծմամբ, ինչ էլ որ ասեն կողքից». Պուտին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապի ժամանակ հարց հնչեց նաև ԼՂ հակամարտության մասին։ «Զգայուն հարց է, և պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցին՝ բուժական միջամտությամբ՝ չվնասելով,- սկսեց Պուտինը՝ հիշելով, որ հակամարտությունը երկար պատմությունն ունի ու սառեցված էր։- Ցավոք բռնության պոռթկում եղավ։ Կանենք ամեն ինչ, որպեսզի այն կարգավորենք, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծման տարբերակ։ Այստեղ պետք է երկարաժամկետ լուծում՝ քաղաքական միջոցներով գտնելով փոխզիջում՝ երկու կողմերին հարմար։ Մի քանի տարի առաջ մենք մոտ էինք հանգուցալուծմանը, սակայն հարցը չլուծվեց։ Կշարունակենք միջազգային կառույցների և երկկողմանի բանակցությունների միջոցով կարգավորել խնդիրը»։ Պուտինը շեշտում է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարցի լուծմամբ, ինչ էլ որ ասեն կողքից. «Ռուսաստանը տրամադրված է լիարժեքորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Միլիոնավոր ադրբեջանցիներ և հայեր են ապրում Ռուսաստանում։ Փառք աստծո, որ այստեղ նման խնդիր չկա, ավելին՝ գիտեմ շատ հայերի ու ադրբեջանցիների, որ չնայած կոնֆլիկտի առկայությանը, միջանձնային լավ հարաբերություններ ունեն, և այդ հարցում ՌԴ-ն իր ներդրումն ունի։ Հարցի վերջնական լուծումը, սակայն, կախված է երկու կողմերից՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներից»։