Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն մեկ խաղով որակազրկել է Սերգեյ Յուրանին

Սպորտ
sport-hff-tuganq

Երեւանի «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է մեկ խաղով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուսաստանցի մասնագետը նման պատժի արժանացել է առաջնության «Միկա» - «Փյունիկ» խաղին մրցավարի որոշումից դժգոհելու համար: Երեւանի «Արարատի» մարզիչ Բագրատ Ստեփանյանը նույնպես որակազրկվել է մեկ խաղով՝ «Գանձասար-Կապանի» հետ խաղում տեխնիկական գոտուց հեռացվելու համար: «Միկա» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 50 հազարական դրամով: Ի դեպ, ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստից պարզվել է, որ Հայաստանի պատանեկան առաջնության «Միկա-99» - «Վաչիկ-99» խաղում մրցավարներին չեն ապահովել խմելու ջրով: