Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում էինք, որ պետք չէ 300 հազար դոլարով բիոզուգարան գնել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahe-enfiajyan

«Ադրբեջանի այն ռազմավարությունը, որը տարիներ շարունակ մշակվել էր, մեծ հաշվով, մեզ համար գաղտնիք չէր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քառօրյա պատերազմին, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պետք էր ոչ միայն մտահոգվել նրանց կողմից հնչող հայտարարություններով պատերազմի մասին, այլեւ համարժեք գործողություններ իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով. «Նրանք կուտակել էին մեծ քանակով ռազմական տեխնիկա, եւ մեր պաշտպանությունը պատկերացնելով թուլացած, կարծել էին, թե կարող են սահմանը ճեղքել, բայց իրականությունն այլ էր: Ադրբեջանը հասկացավ, որ պատերազմի օրերին Հայաստանում ոչ թե ներքին ճգնաժամ եղավ, այլ միասնություն եւ համախմբվածություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հին զինամթերքով կռվելու փաստին, Էնֆիաջյանի խոսքով, դա խորը անցյալ ունի: «Ժամանակին մենք մատնանշում էինք, որ պետք չէ 300 հազար դոլարով բիոզուգարան գնել, եւ, ընդհանրապես, գումարներ վատնել այնպիսի ծրագրերի վրա, որոնք կենսական նշանակության խնդիրներ չեն լուծում: Մեր ներքին տնտեսական, ինչպես նաեւ արտաքին դիվանագիտության մեջ լրջագույն փոփոխությունների կարիք ունենք: Նրանք, ովքեր գանձագողությամբ են զբաղվել, պետք է պատժվեն: Վերահսկիչ պալատի ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է չարաշահումները եւ ասում, թե դրանք պետք է վերականգնել: Ի՞նչը վերականգնես կամ ինչպե՞ս: Ինչու՞ երբեւէ պատասխանատվութան չեն ենթարկում այդ խախտումներն անողներին»: