Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՊՆ. Զոհերի ընդհանուր թիվը` 92

Քաղաքականություն
pn-1

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք: Մարտական կորուստներ՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ` սպաներ՝ 15, պայմանագրային զինծառայողներ՝ 15, ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34, աշխարհազորայիններ՝ 11, պահեստազորայիններ՝ 2, Ընդամենը` 77 զոհ ------------------- Անհայտ կորած ` 1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի: ------------------- Ոչ մարտական կորուստներ ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են. զինծառայողներ՝ 9, աշխարհազորայիններ՝ 2, ------------------- հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4, Ընդամենը` 15 զոհված/մահացած: Ընդհանուրը` 92 զոհված/մահացած: