Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը խախտել է կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը

Քաղաքականություն
e6d1aea3c9ecc8c503cc5baa0b11f556

Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն