Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ կոնֆետ ու պեչենի պետք չի». ինչ են ուզում առաջնագծից (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Ruben-haxverdyan

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ Ռուբեն Հախվերդյանը շեշտեց, որ ռազմաճակատ քաղցրավենիք ուղարկելու փոխարեն,  զինվորներին պետք է ուղարկեն սպառազինություն: Նա հենց ասուլիսի ընթացքում զանգահարեց իր ընկերներից ազատամարտիկ Վարդան Գևորգյանին, ով այս պահին էլ գտնվում է առաջնագծում: Վարդան Գևորգյանն ասաց. «Մեզ կոնֆետ ու պեչենի պետք չի, մեզ գիշերային տեսանելիության սարքեր ուղարկեք, որ թշնամուն լավ տեսնենք ու  ոչնչացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են, որ թշնամին 2500 զոհ ունի և 35 հատ տանկ ենք խփել»,- փոխանցեց ազատամարտիկ Վարդան Գևորգյանը: Պարոն  Հախվերդյանն էլ շեշտեց, որ այս ամենի պատասխանատուն կառավարությունն է, որը պետք է հրաժարական տա: «Մենք մեր արտաքին թշնամու դեմ կկռվենք, կոչնչացնենք, բայց ներքին թշնամու դեմ ո՞նց կռվենք: Կառավարության մատը այս ամեն ինչի մեջ խառն է, պետք է դրանց բոլորին «ռասկուլաչիտ» անել : Այդ միլիոնները, որ դզել են, էդ ում հաշվին են տենց դիզել»,-շեշտեց  Ռուբեն Հախվերդյանը: Իսկ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս  է  գնահատում  մեր արտաքին գործերի նախարարության աշխատանքը՝ միջազգային հարթակներում   ադրբեջանական գործողությունների վերաբերյալ, Ռուբեն Հախվերդյանը շատ կտրուկ արձագանքեց. «Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք, ես այդ ազգանունը չեմ էլ ուզում լսեմ: Մարդիկ նրան ասում են «сенер помидор» չէ՞ : Նա ինձ համար «сенер помидор» է: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել»-եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում