Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի դեսպանը տեղյակ է զինվորների խոշտանգման դեպքերից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
despan-nkarrr

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հետևել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված 4-օրյա պատերազմին. «Նոր դինամիկա է առաջ եկել՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու առումով։ Բայց կարևորագույնն այս պահին զինադադարի պահպանումն է»։ Ինչո՞ւ Գերմանիան և այլ մեծ տերություններ հստակ ու հասցեական գնահատական չեն տալիս սահմանին արձանագրված իրողություններին, քանի որ ադրբեջանական կողմն է դա սկսել. «Ես հիմնավոր տեղեկություններ չունեմ, թե ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2-ին»,-միայն այսքանն ասաց դեսպանը։ Նա, սակայն, տեղեկատվությունը լիովին տիրապետում է, թե ինչ է կատարվել մարտական գործողությունների օրերին. «Անշուշտ, մենք լսել ենք հայկական կողմի վերջին զեկույցները, որոնցում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման  կամ զինվորների մարմինների խոշտանգման դեպքերին: ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է այդ զեկույցներին, սակայն ներկայում չկան դեռևս մշակված մեխանիզմներ՝ ինչպես շարժվել առաջ: Անձամբ ես, դեռևս այս պահի դրությամբ, ոչինչ ասել չեմ կարող»: Մաթիաս Քիսլերը պարզապես առաջարկեց սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եզրահանգմանը՝ վերոնշյալ խնդրի շուրջ։