Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունենալը վա՞տ բան ա». Վ. Այվազյանը՝ Մ. Պողոսյանի պանամական սկանդալի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
միհրան

Պանամական օֆշորային գործը, որում ներքաշված է գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, հանրապետական Վարդան Այվազյանն անվանում է շոու։ 10 տարուց ավելի պետական պաշտոն զբաղեցնող անձը խառնված է համաշխարհային մասշտաբի օֆշորային սկանդալում, որի պատճառով, Իսլանդիայի վարչապետը հրաժարական է տվել։ Այս ամենն, ըստ Վարդան Այվազյանի, պետք է պարզեն հարկային տեսչությունն ու ազգային անվտանգության ծառայությունը. «Իսկ եթե Միհրան Պողոսյանը դրսում փող ունի, է, կարող ա կողքի հարեւան երկրում էլ ունի, իրա գրպանում էլ ունի, ու՞մ ա հետաքրքրում»: Վարդան Այվազյանն անկեղծ է՝ գուցե մարդն իսկապես դրսում ինչ-որ կազմակերպություն է բացել: Գուցե այդ երկրի օրենքները հնարավորություն են տալիս շրջանցել ինչ-ինչ հարկային խնդիրներ։ Դրսում հաշիվներ ունենալը դեռեւս չի նշանակում, որ նա օրենքներ է խախտել,-ասում է պարոն Այվազյանը: Սակայն պարոն Պողոսյանն, ըստ հրապարակման, իր բիզնեսներն է զարգացրել դրսում եւ գումարները փոխանցել շվեյցարական բանկեր։ Միհրան Պողոսյանի վերադաս Արփինե Հովհաննիսյանը տեղյակ է իր ենթակայի բիզնես կայսրության մասին հրապարակումներին, հարցը ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին. «Եթե կգտնի հանցագործության հատկանիշներ, կուղարկի համապատասխան մարմին, կգտնի այլ իրավախախտման հատկանիշներ, կուղարկի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ այլ անձին: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել իրավական հետեւանքների մասին»: