A
A
Ստորագրահավաք՝ ընդդեմ ՌԴ կողմից զենքի վաճառքի
Համացանցում վիրտուալ ստորագրահավաք է սկսվել՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: 1000 ստորագրության դեպքում դիմումը կհանձնվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այս պահին 758 մարդ արդեն ստորագրել է: Դիմողները պահանջում են, որ Ռուսաստանը չեղյալ համարի Ադրբեջանի հետ կնքած բոլոր պայմանագրերը՝ զենք վաճառելու հետ կապված եւ այլեւս զենք չվաճառի այդ երկրին: Դիմումում բացատրվում է, որ Ադրբեջանը վերջին 10 օրվա ընթացքում, օգտագործելով այդ զենքը, խախտել է հրադադարի ռեժիմը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչի արդյունքում զոհվել են ոչ միայն զինվորներ, այլեւ խաղաղ բնակիչներ: