180 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՂԲ` ՄԵԿ ՎԱՅՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԳավառ քաղաքում իրականացվեց «Մաքուր եւ կանաչ Գավառ» շարժումը: Ինչպես նկատում են բնակիչները` քաղաքն ամբողջությամբ պատված էր աղբով: Շաբաթօրյակի արդյունում, սակայն գոյացած աղբը մեկ օրում հնարավոր չեղավ հեռացնել, թեեւ գործի էին դրվել ոչ միայն աղբատար մեքենաները, այլեւ մեկ տասնակ այլ բեռնատար մեքենաներ: Միայն շաբաթ օրը քաղաքից հեռացվել է 180 ավտոմեքենա աղբ:
Մաքրությանը զուգահեռ Գավառում կատարվում էին նաեւ կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետի հավաստմամբ այս տարի Գավառում շուրջ 12 000 ծառ կտնկվի: Ծառատունկի ակտիվությամբ հատկապես աչքի ընկավ Սարուխան համայնքը, որտեղ մեկ օրում տնկվեց դեկորատիվ եւ մրգատու շուրջ 8000 ծառ:
Կանաչապատումը կատարվեց Սարուխան համայքնի «Թուխմանուկ» կոչվող տարածքում, որը ժամանակին ամայացել էր: Ընտրված վայրը ապահովված է ոռոգման համակարգով, ինչը հնարավորություն կտա տնկիները ժամանակին ջրել եւ խնամել: Ծառատունկին մասնակցում էին համայնքի բնակիչները, ինչպես նաեւ երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
Սարուխանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը գտնում է, որ պուրակը կլինի նաեւ երիտասարդների համար ժամանցի այն վայրը, որը մինչ այժմ գյուղում գոյություն չի ունեցել:
Գավառի «Քյավառ» ՀԸ