A
A
24 տարի առաջ այս օրը՝ Մարաղայում կոտորած սկսվեց (տեսանյութ)
24 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 10-ի առավոտյան ժամը 10-ին, Ադրբեջանական բանակը հրետակոծեց ԼՂՀ Մարաղա գյուղը: Մարաղան հիմնովին ավերվեց: Սպանվեցին տասնյակ բնակիչներ: Նրանց մարմինները պղծվեցին, մաստնատվեցին ու այրվեցին: 1992 թ. մայիսի 1-ի դրությամբ պատանդության մեջ գտնվող անձանց թիվը 57 էր, որոնցից 9 երեխա և 29 կին, իսկ սպանվածներինը` 59: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ. մի քանիսը գլխատված էին, մյուսները՝ այրված կամ աչքերը հանված: Մինչև օրս գյուղի 19 բնակիչ համարվում է անհայտ կորած: Այսօր լրանում է ԼՂՀ Մարաղայի ցեղասպանության 24 -րդ տարելիցը: