Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին

Քաղաքականություն
371b3059cc6362e26f8f23512f28b9f7

Այսօր, ժամը 16:00-ին, Ազգային ժողովում պետք է տեղի ունենար նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ֆորմատով բանակցությունների հերթական հանդիպումը, որի ընթացքում պետք է շարունակվեր ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը հանդես են եկել հինգ միասնական պահանջներով: ԱԺ անվտանգության ծառայությունը, սակայն, հայտարարեց, որ աշխատակազմից հրահանգ չունեն լրագրողներին ներս թողնելու։ Աշխատակիցներից մեկն ասաց, որ այսօր աշխատանքային օր չէ, լրատվական ծառայությունը ցուցակները չի իջեցրել։ Ներսում քննարկում են այսօրվա նիստը հետաձգելու նպատակահարմարությունը. հայտնում է մեր թղթակիցը։ Քաղաքացիական սեկտորը նշել է, որ լրագրողների բացակայությամբ նիստ անելու մասին իրենց ոչինչ չեն ասել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նիստը մեկ ժամով հետաձգվում է ԶԼՄ-ների մուտքն ապահովելու խնդիրը կարգավորելու համար։