Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ենք աջակցում զոհվածների ընտանիքներին. Սերժ Թանկյանի կոչը

Քաղաքականություն
5c8506b8d173c11d5114b7079400a576

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին:

 «ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում այդ ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը 200.000 դրամ (մոտավորապես 480 դոլար): Այսպիսով՝ Հայաստանում և Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսապես անապահով են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել նրանց «Փարոս» հիմնադրամին, որ հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին: Ես ոգեկոչում եմ նրանց, ովքեր կցանկանան աջակցել նրանց»:

Ապա Թանկյանն զգուշացնում է՝ «բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում»։

«Խաղաղություն բոլորին»,- վերջում գրել է Թանկյանը: