Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիեւն իմացել է Անիի սահման գնալու մասին ու հրադադար է կնքել» (տեսանյութ)

Քաղաքականություն
komandos

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մեծ ու բազմակողմանի խաղ է գնում: Կոմանդոսը հայտարարում է՝ եթե մենք ինչ-որ տարածքներ հանձնենք, դա նշանակում է, որ մենք կօգնենք մեր հակառակորդին մետենալ մեզ և արագ մեզ խեղդել «: Դա պանթուրքիզմի երազանք է, որի մասին մենք բոլորս գիտենք»: Կոմանդոսը հիշեցնում է, որ ռուսական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: «Դե հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»,- ասում է նա: Արկադիր Թադեւոսյանը ոգեւորված է մեր ժողովրդի պատրաստակամությամբ՝ հատկապես երբ սահման են ցանկանում մեկնել աղջիկները: Նա հիշեց մի դեպք, երբ հայրը մեկնել էր սահման, իր մոտ է եկել նրա աղջիկը՝ Անին, եւ խնդրել իրեն տանել սահման: «Ես հավաքեցի բոլոր կանանց, խնդրեցի, որ ծափահարեն, ասեցի՝ Ալիեւն իմացել է, որ Անին ուզում է գնալ Ղարաբաղ, վախեցավ եւ մեզ հետ կնքեց հրադադարի պայմանագիր»: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ Կոմանդոսը նշեց, որ Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին՝ խոստացել էր, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի օգտագործվելու: