Ինչպես են աշխատում լրատվամիջոցները պատերազմի ժամանակ (տեսանյութ)
Լրագրություն եւ քարոզչությունը տարբեր բաներ են: Քարոզչությունն աշխատում է ամեն գնով ընթերցողին, հեռուստադիտողին, օգտատիրոջը վաճառել այս կամ այն ապրանքը կամ գաղափարը` հաճախ չխորշելով ստելուց եւ մրցակիցներին նվաստացնելուց: Լրագրությունը ներկայացնում է փաստերը եւ կարծիքները` այն ձեւով, ինչպես դրանք մատուցվում են սկզբնաղբյուրների կողմից: Ներքին կյանքում հենց այդպես էլ պետք է ապրել: Ուրիշ հարց` այն պահին, երբ քո երկրի զինվորները ռազմաճակատում կռվում եւ զոհվում են քո հայրենիքի համար, արժե՞ արդյոք օգտվել հակառակորդի սկզբնաղբյուրներից: Այս 4-օրյա պատերազմի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցները հիմնականում այդպես չեն վարվել: Իհարկե, կան չնչին բացառություններ, որոնք, հավանաբար, պայմանավորված են ներքին քաղաքական խնդիրներ լուծելով: Մոտավորապես այդպես են աշխատում աշխարհի բոլոր լրատվամիջոցները պատերազմի ժամանակ: Ուրիշ հարց, թե ինչ է նշանակում պատերազմ: Օրինակ, մի տարի առաջ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ էր Դոմբասի եւ Լուգանսկի համար, եթե իրերն իրենց անունով կոչենք, տեղեկատվական պատերազմն էլ շատ բնական էր: Բայց լրատվամիջոցների մեջ կռիվը, պարզվում է, այդ ժամանակ չէր սկսվել եւ դրանից հետո չավարտվեց: Հյուրը ուկրաինացի լրագրող Նատալյա Գամենյուկն է։