A
A
Խալափյանների որդին չի հասցրել Թալիշից տարհանել նրանց
Թալիշում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված ընտանիքի որդին չի հասցրել տարհանել ծնողներին եւ տատին: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սպանված Վալերա Խալափյանի դստեր ամուսինը՝ Կամո Ներսիսյանը, ով կնոջ հետ բնակվում է Երեւանում: Նրա խոսքով՝ Վալերա Խալափյանը հինգ զավակ ունի, որոնցից մեկի հետ էր ապրում մի հարկի տակ: Մեզ հետ զրույցում Կամո Ներսիսյանը պատմեց, թե ինչպես է դեպքը եղել. «Որդին երեխաներին արագ տարհանել է, հետ է գնացել, որ ծնողներին տանի, չի հասցրել: Ադրբեջանցիները սկսել են կրակել: Նրա վրա էլ են կրակել, բայց գնդակը չի դիպել, նա մեքենայով արագ կարողացել է փախչել: Հինգ րոպեի տարբերությամբ սպանել են»,-պատմեց նա: Հավելենք, որ սպանված Խալափյանների հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր, Ումուդլու գյուղում: