ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի Ռաֆայել Մինասյան եւ Լեռնագործներ թաղամասերը իրար կապող կամուրջը քայքայման եզրին է։ Այն շահագործման իսկ պահից երբեւէ չի նորոգվել։Կամրջով մշտապես անցնում են հինգ տասնյակից ավելի բնակիչներ։ Երեկոյան ժամերին թաղամասի բնակիչները խորհուրդ չեն տալիս այստեղով անցնել։ Բազմաթիվ մարդիկ են ընկել կամրջից։
2005-ին կառավարությունը 12 մլն. դրամ էր հատկացրել նորոգման համար։Ժամանակին Սյունիքի մարզպետարանը մրցույթ էր հայտարարել, սակայն ոչ մի կազմակերպություն հայտ չէր ներկայացրել։ 2006-ին կառավարությունն այդ գումարը կրկնապատկել է ՝ 23.420.000։ Ամիսներ առաջ կրկին մրցույթ էր հայտարավել, հայտ ներկայացնող դարձյալ չկար։
Ըստ մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարահաշինության բաժնի պետի կազմակերպությունները պատճառաբանում են, թե կառավարոթյան տրամադրած գումարով հնարավոր չէ հիմնանորոգել այն։ Իսկ եթե կամուրջը որոշ ժամանակ էլ այս վիճակում մնա, ապա հարկ կլինի մտածել նորի կառուցման մասին։
Կապանի «Սոսի» հ/ը