A
A
«Պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին»
Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի ու կսկսի մտածել հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: Իրավիճակը վերլուծում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ «Անկախ այն հանգամանքինց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ հայտարարություններ կարվեն, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին: Լավատեսական հիմքեր չկան կարծելու, որ տարածաշրջանը մոտ է երկարատև խաղաղության և կայունության»: