Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ անում են, որ Հայաստանի հետ կոնֆլիկտ չունենան» (տեսանյութ)

Քաղաքականություն
ervand-bozoyan

Հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանցիների սկսած լայնածավալ ռազմական գործողությունները պայմանավորված էին  Ադրբեջանի  ներքին անկայունությամբ. համոզված է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա  խոսքերով  այս կերպ Ալիեւը ցանկանում է վերականգնել իր լեգիտիմությունը ադրբեջանական հասարակության մեջ:    «Նրանք նպատակ ունեին մի քանի մետր տարածք վերցնել իրենց պատկերացմամբ գրավյալ տարածքներից, թմբկահարել, որ իրենք ազատագրել են փոքրիկ տարածք, որից հետո կսկսեինք քարոզչություն իրականացնել իրենց ժողովրդի համար, որ մենք հաջողություն ենք գրանցել վերջին 22 տարվա ընթացքում»,- ասաց քաղաքագետը: Ըստ պարոն Բոզոյանի՝  Ադրբեջանը ցանկանում է բուն Հայաստանի սահմանները հանգիստ թողնել, որովհետեւ նա վախենում է, որ դա կարող է պատճառ դառնալ, որ ՀԱՊԿ-ը միջամտի այս պրոցեսին: Դրա համար կանխամտածված ամեն ինչ անում են, որ Հայաստանի հետ կոնֆլիկտ չունենան: