Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդը փորձել է արկակոծել լրագրողների մեքենան. PanARMENIAN.Net

Քաղաքականություն
pan

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հակառակորդը շարունակում է ականանետերից և հրանոթներից արկակոծել Պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու հայկական բնակավայրերը: Այս ուղղությամբ հակառակորդը կիրառում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Առավոտյան այնտեղ է մեկնել լրագրողների խումբը, որոնց թվում էր նաև PanARMENIAN.Net ի թղթակիցը: «Մեքենաներն իրարից հեռու կանգնեցրեք, մի կուտակվեք, դուք էլ իրարից հեռու կանգնեք, հենց այս պահին էլ անօդաչու սարքեր են աշխատում, վտանգը մեծ է»,- ասաց հայ և արտասահմանցի լրագրողներին դիմավորող գնդապետը: Միայն երբ ՊԲ-ն խոցեց ԱԹՍ-ն, լրագրողները կարողացան առաջ շարժվել դեպի մարտական գործողությունների առավել թեժ կետեր: «Վերջին անգամ արկն այ այստեղ ընկավ»,- պատմեց շարքային հրետանավորն ու բացատրեց՝ հայկական հրետանու արդյունավետությունը դիպուկության մեջ է, ցույց տվեց լիցքավորված հաուբիցը և ավելացրեց. «ամեն վայրկյան պատրաստ ենք «կրակ» հրամանին»:   Զինվորները լրագրողներին հորդորում էին վերջացնել և արագ վերադառնալ ավելի ապահով շրջաններ, հակառակորդի թռչող սարքերը կարող էին նկատել և թիրախավորել, այդպես էլ եղավ: Հետդարձի ճանապարհին 3 արկ ընկավ լրագրողների մեքենայից 30-50 մ հեռավորության վրա: Տուժածներ չկան: Մանրամասներն՝ այստեղ