ՇԱՂԱՏՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՍիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում տարեցտարի նվազում են հացահատիկի մշակվող ցանքատարածությունները: Վառելանյութի թանկությունն ու գյուղմթերքների իրացման հետ կապված դժվարություններն են գյուղացուն նման փաստի առաջ կանգնեցրել: Նախորդ տարվա 350 հա-ի փոխարեն այս տարի շաղատցիներն իրականացրել են ընդամենը 50-60հա աշնանացան` հույսով, որ պակասը կլրացնեն գարնանացանով: Այժմ էլ գարնանացանի ժամանակն է, սակայն գյուղացիները դժգոհում են, որ իրենք դարձյալ վարուցանքին պատրաստ չեն:
Գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք իրականացմանը խոչընդոտում է նաեւ այն, որ գյուղը սահմանամերձ է: Ունի 1030 հա վարելահող, որից 230 հա-ը սահմանին մոտ գտնվելու պատճառով չի մշակվում: Օգտագործման ենթակա չեն նաեւ մոտ 1000 հա արոտավայրերն ու խոտՍՍհարքները:
Նախորդ տարի հացահատիկի ցանքատարածությունների 1 հա-ից միջինը ստացվել է 12 ց բերք: Բերքատվության ցածր ցուցանիշը համայնքապետ Հովհաննես Արզումանյանի խոսքով պայմանավորված է մի շարք հանգամանքներով` անորակ սերմնացու, եղանակային անբարենպաստ պայմաններ, հողի ոչ ճիշտ մշակություն, տեխնիկայի սղություն, որի հետեւանքով ցանքն իրականացվում է ուշացումով: Բերքահավաքն էլ ուշանում է կոմբայնի բացակայության պատճառով:
Կարտոֆիլի ցանքատարածությունները գյուղում կազմում են 80 հա: Այստեղ տեխնիկայի անհրաժեշտություն առանձնապես չկա, փոխարենն առկա է իրացման խնդիրը: Ստիպված վաճառում են 50-70 դրամով:
Առաջիկայում «Աշտարակ կաթ» ընկերության նախաձեռնությամբ գյուղում կգործի կաթի մթերման կետ, ինչը համայնքապետի հավաստմամբ որոշ չափով կմեղմի շաղատցու համար օրախնդիր դարձած իրացման հարցը: Գումարի առկայությունն էլ կհեշտացնի վարուցանքի իրականացումը:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ 1300
Սիսիանի Խնայբանկում մինչեւ 1993 թ հունիսի 10 - ը իրենց գումարները պահ տված 47.000 քաղաքացուց փոխհատուցումը կստանան մոտ 1300 - ը, ովքեր 2005թ. հունիսի 1-ից մինչ— 2006 ապրիլի 1-ը ընդգրկված են եղել Փարոս համակարգում:
Ապրիլի 12-ից մինչ օրս սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոն է դիմել ու հաշվառվել 140 ընտանիք, ընդհանուր թվով ընդունվել է 300 դիմում:
Փոխհատուցում ստացող, սակայն վատառողջության պատճառով տարածքային կենտրոն ներկայանալ չկարողացող քաղաքացիներին կայցելեն կենտրոնի աշխատակիցները եւ կհաշավառեն նրանց:
ՍԻՍԻԱՆԻ «ՍՅՈՒՆԻ» Հ/Ը