ԼՂՀ դատախազությունը 410 քրեական գործ է հարուցել
Այսօր ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցությունհանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ` քննարկելու2016թ. ապրիլի 02-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողություններիև դրանց արդյունքների փաստերով արդեն իսկ հարուցված քրեական գործերով իրականացվածնախաքննության արդյունքները: Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ ԱդրբեջանիՀանրապետության զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանշրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներիկողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 02-ի գիշերըցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացողԼեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինվածուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգայինիրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ,միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակմանօբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիականբնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ ևառանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանությանտակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական,կամայական գույքի ոչնչացում: Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմիններիկողմից հարուցվել են քրեական գործեր: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրականիրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով:Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունըհանձնարարվել է այդ քննչական խմբին: