Երկու ամիս գերության մեջ անցկացրած անձը պատրաստ է մեկնել սահման (տեսանյութ)
Արցախյան ազատամարտի օրերին երկու ամիս գերության մեջ անցկացրած Գրիշա Բաղդասարյանը պատրաստվում է մեկնել սահման: «Ես կգնամ, որովհետեւ ես ավելի մեծ փորձառություն ունեմ, քան մեր ջահելները: Մենք ավելի շուտ կվերջացնենք պատերազմը»,- ասում է ազատամարտիկը: Նա շտապում է գրանցվել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության կազմած ցուցակում՝ որպես կամավորական: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայիններից 120 հոգի արդեն մեկնել է դիրքեր։ «Հերթական անգամ մենք պետք է ապացուցենք մեր հզորությունը, որպեսզի Ադրբեջանի մոլորված հիշողությունները թարմացնենք, որ 90-ական թթ խնդրում էր, որ զինադադար կնքենք: Մյուս անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամպագորգոռ հայտարարություններ չանի, ականջին օղ անի, խնդրի, որ իմանա որը որից հետո է»,- ասում է ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը: Ազատամարտիկների համար այսօր առաջնային է դարձել հայրենիքի սահմանների պաշտանության եւ անվտանգության հարցը։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մոտ 300 անդամները վաղը կմեկնեն Արցախ։ Մանրամասները՝ տեսանյութում: