Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ Ղարաբաղում կրակոցները սկսվել են, մեզ մոտ կրակոց չկա»

Քաղաքականություն
Berdzor060

Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական զինուժի կրակից Բերդի սահմանագոտում վիրավորվել է Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը: «Առավոտ»-ի հաղորդմամբ՝ գնդակը խոցել է նրա թոքը, նա վիրահատվել է: Վիճակը կայուն ծանր է: Պարզելու համար, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանամերձ շրջաններում, մենք կապ հաստատեցինք Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի հետ: Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ լսել է դեպքի մասին, բայց մանրամասներին չի տիրապետում: Նա նաեւ նշեց, որ այս օրերին իրենց մոտ համեմատաբար հանգիստ է: «Մեզ մոտ խաղաղ է: Ինչ Ղարաբաղում կրակոցները սկսվել են, մեզ մոտ կրակոց չկա»,-եզրափակեց նա: