Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀՀ-ն կոչ է անում Օբամայի վարչակազմին՝ պատժել Ադրբեջանին

Քաղաքականություն
index7

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ   Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սրումը և վերստին կոչ է անում վերականգնել և լիովին կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որն արգելում է աջակցություն տրամադրել Ադրբեջանին, մինչև վերջինս չդադարի իր հարձակողական գործողությունները: Խորապես սգում ենք մարդկային ողբերգական կորուստները: Համագումարը միասնական է համայն հայության հետ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունը և անվտանգությունն՝ ընդդեմ այս լուրջագույն արտաքին սպառնալիքների: Հայոց ցեղասպանությունից ի վեր հայ ժողովրդի կրած տառապանքներն ու զոհողություններն արդեն բավ են, և նա արժանի է ավելիին: Վերստին հիշեցնենք Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն §Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա¦: Կոչ ենք անում Օբամայի վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել հարձակվող կողմին: Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: