Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապաշտպանները մեկնել են ԼՂՀ

Քաղաքականություն
arman-tatoyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն   ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել եւ ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին եւ խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակին:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ