Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերքաբերը զգուշանում է

Քաղաքականություն
church-berkaber-gavazan-480x319

«Հայտնում ենք Բերքաբերի բնակչությանը, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ ամբողջ սահմանի երկարությամբ տեղադրվել են դիպուկահարներ: Խնդրում եմ մոտակա օրերին լինել շատ զգույշ»,- այս հայտարարությունը Բերքաբերի գյուղապետարանը գրել է իր նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչներն ավելի զգոն լինեն։ berkaber «Ա1+»- ի հետ զրույցում գյուղապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ դիպուկահարներ չեն տեսել, բայց զգուշանալ պետք է. «Դե ինչ անենք, պատերազմ է, պետք է զգույշ լինենք։ Անցած տարի այդպես պատահմամբ ձուկ բռնող երեխաներ էին վիրավորվել։ Հիմա ավելի լարված է , սահմանի մոտ ենք, պետք է զգուշանանք»։ Պարոն Մադաթյանը վստահեցրեց, սակայն, որ գյուղում խուճապ չկա։ Տարհանման կարիք նույնպես չկա։ «Այս պահին էլ խաղաղ է, կրակոցներ չկան»,- հավելեց գյուղապետը։