Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկելն ու Սարգսյանը կհանդիպեն Բեռլինում

Քաղաքականություն
merkel

Ապրիլի 6­-ին, 12.30 Բեռլինում նախատեսվում է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի  եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է  Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը՝ պաշտոնական կայքում։ Նշվում է, որ  հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, Հայաստան­-ԵՄ հարաբերությունները: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ապրիլի 5-ին էլ նախատեսվում է համանախագահների հանդիպումը Վիեննայում՝ հակամարտության գոտում վերջին սրացումների առիթով։