A
A
Թուրքիան ռասիստական հայտարարություններ է անում. Շ Քոչարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին - Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի իշխանությունների արձագանքը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը: - Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված: Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը: Դա նաեւ տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Տեղեկությունը տրամադրել է ՀՀ ԱԳՆ-ն