Քաղաքացիները արյուն են հանձնում զինվորների համար
Այսօր վաղ առավոտից 100-ավոր մարդիկ հավաքվել էին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ սահմանին վիրավորված զինվորներին եւ խաղաղ բնակիչներին արյուն նվիրաբերելու համար:
«Դեռեւս արյան պակաս չկա, բայց քանի որ վիրավորներ կան, ցանկացած պահի կարող է կարիքը լինել: Պետք է շատ պահուստ ունենանք»,- նշում են կենտրոնի աշխատակիցները:
Արյունաբանական կենտրոնում հազիվ էին հասցնում սպասարկել կամավորներին: Բոլորին սպասարկելու համար աշխատանքի են կանչվել կենտրոնի բոլոր աշխատակիցները: Թերապեւտների սենյակների դիմաց մեծ հերթեր էին կուտակվել:
Մեր համաքաղաքացիները՝ անկախ տարիքից, սեռից ու ինքնազգացողությունից, ցանկանում էին անպայման արյուն հանձնել: Սակայն ոչ բոլորից էին արյուն վերցնում. Նախ ստուգվում էր արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշը, բացի այդ, լրացնում էին հատուկ թերթիկ՝ պարզելու համար արդյոք կարող է տվյալ անձը դոնոր լինել։