Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ հատվածում թշնամին չի նահանջում, վերածվում է գերեզմանոցի

Քաղաքականություն
lxh5-435x265

Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. իրավիճակը վերլուծում է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը. «Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին»: Այս պահին, ըստ նրա, Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է. «Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը: Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում(ել) է ադրբեջանական գերեզմանոցի:

Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում»: