Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բան Կի Մունը կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել կրակը

Քաղաքականություն
9edec8203dec10aac32655586ac037f3

Խորապես անհանգստացած լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների մասին վերջին հրապարակումներով, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել կրակը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպատակով: Բանի Կի Մունի խոսնակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գլխավոր քարտուղարը մասնավորապես անհանգստացած է ծանր զինտեխնիկայի օգտագործման և բազմաթիվ զոհերի և վիրավորների (այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում) մասին հրապարակումներով: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, հարգել հրադադարի համաձայնագիրը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի լարվածությունը լիցքաթափելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Գլխավոր քարտուղար Բանի Կի Մունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են լուծում տալ այս վտանգավոր իրադրությանը և հետամուտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: